ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
19.06.2015 | 00:40

... թե «Տաշիրի» ու Կարեն և Սամվել Կարապետյանների դեմ սկսված դեմարշը հայաստանյան առաջիկա զարգացումներում վերջիններիս որոշիչ դերակատարության առնչությամբ է տեղի ունենում: Բանն այն է, որ այսօր մեծ մրցակցություն կա Հայաստանում ռուսական դաշտի վերաբաշխման հարցում, և Կարապետյաններին ամենաէական դերակատարումն է վերապահվել, ինչն էլ նույն Ռուսաստանում շատերի «ենթագիտակցությունն» է շարժել: Ասում են նաև, թե ՈՒկրաինան է ընտրվել «զանգերի վայր», որովհետև մտածել են` ռուսական անվտանգության «ձեռքերը» չեն հասնի այնտեղ, ավելին` փորձն էլ առավել հնչեղ կդարձնի «ակտը»։ Սակայն մեր աղբյուրներն ուրիշ բան էլ են ասում` սույն «դավադրության» հեղինակները գրեթե հայտնի են իրենց «սուր մագիլներից»:

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ